211652_close_icon
views-count54683 դիտում article-date 13:45 13-11-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes-ն ու 08-ը, Mercedes-ը հայտնվել է գազատար խողովակի տակ․ կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Համբարձումյանի վարած VAZ 2108 մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Ռազմիկ Քոթանջյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արման Հարությունյանը, 24-ամյա Սարգիս Պողոսյանը, 36-ամյա Տիգրան Դանիելյանը, 31-ամյա Լևոն Բաղդասարյանը և VAZ 2108-ի ուղևոր Օնիկ Եղիազարյանը, ում ամբողջական տվյալները ճշտվում են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Հ․ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ 08-ի վարորդը եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր