211652_close_icon
views-count47149 դիտում article-date 18:50 30-03-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկներն ու Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիս գյուղից դեպի Չքնաղ գյուղ տանող ճանապարհահատվածում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 26-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած Opel մակնիշի և 23-ամյա Սարգիս Ա․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ, Արգածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Սառա Պետրոսյանը, 64-ամյա Վաչագան Հովհաննիսյանն ու 36-ամյա Վարդգես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միանկողմանի երթևեկելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Սարգիս Շահնազարյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Հովակիմյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր