73502 դիտում
09:54 14-11-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 25-ամյա վարորդի Mercedes ՏLՏ 550-ը, 58-ամյա վարորդի Mercedes Տ550-ը և 31-ամյա վարորդի Opel-ը. Mercedes-ներն էլ բախվել են ծառերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի 10 NF 707 համարանիշի, 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի 07 VD 707 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի 36 MX 592 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+