211652_close_icon
views-count2473 դիտում article-date 09:50 27-12-2021

Այդ մեխանիզմներով պարզ էր դառնալու, թե ով է ագրեսորը, ով է խախտում հրադադարը և ով է նախահարձակը

Հովհաննես Խաչատրյանը գրում է.

Հայաստանի հանրապետության տարածք թուրքին «մուտքի վիզա» տվող կապիտուլյանտը, երբ ամեն անգամ կզռա, որ բանակցությունները փակուղի էին մտել և պատերազմն անխուսափելի էր, դրան հիշացրեք, որ ինքը Սերժ Սարգսյանից ժառանգել է Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածություններով բանակցային գործընթաց: Դրան հիշեցրեք նաև, որ ինքը այդ ամենը դրեց մի կողմ և բանակցությունները սկսեց ԻՐ ԿԵՏԻՑ:

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանի կողմից ձեռք բերված վերը նշված պայմանավորվածությունները նախատեսում էին սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմների ներդրում: Այդ մեխանիզմներով պարզ էր դառնալու, թե ով է ագրեսորը, ով է խախտում հրադադարը և ով է նախահարձակը:

Դրան հիշեցրեք նաև, որ ալիևը ճնշման տակ համաձայնվել էր այդ դրույթներին, չնայած որ դա իր սրտով չէր: 2018-ին պարզվեց, որ այդ դրույթները նաև ապագա կապիտուլյանտի սրտով էլ չէր և հայտնի վերելակային հանդիպումից հետո այդ ամենը մի կողմ դրեց և սկսեց իր զրոյական կետից: Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ, մարտունակ բանակ , Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը նա մսխել է։

2008-2018թթ. Հայաստանը նախ եւ առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։
Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թթ. արել են 5 հայտարարություն, որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք,առանց սահմանափակման։ Սա է ճշմարտությունը, սա է իրական թողնված ժառանգությունը հանրապետականի և Սերժ Սարգսյանի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր