27501 դիտում
16:03 16-10-2020
Բավական է, քո հանցավոր անտարբերությունը թանկ է նստում այս երկրի վրա. պարտավոր ես ահազանգել, ասել՝ ով է ագրեսորը. Անահիտ Բախշյանը՝ ՄԱԿ-ին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ Վարդենիսում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անչափահաս երեխա վիրավորվեց, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդամենը մտահոգություն հայտնեց. դա ի՞նչ է նշանակում, դա ահավոր վիրավորական է:
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/bakhshyan/3421715?fbclid=IwAR3YLicaLyYWYNKyLMwz1-wZTHqpgYpQwvEQG4p3xqVeNDZUCDSoyOUNrcw]Tert.am[/url]-ը, այս մասին մի խումբ քաղաքացիների՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Եկել եմ ասեմ՝ հիասթափված եմ քեզանից, ՄԱԿ, դու պարտավոր ես քո ընդունած կոնվենցիաներից ելնելով՝ ահազանգել, գոնե ասել՝ ով է ագրեսորը, ով ում վրա հարձակվեց, ինչ եղավ: Դպրոցներ ռմբահարվեցին, երեխաներ են կրթությունից զրկվում, սրա մասին ո՞վ պետք է ասի»,-ասաց Բախշյանը:
Նա կոչ արեց բոլոր հայ մայրերին միանալ այդ ակցիաներին ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ապա ընդգծեց, որ ակցիային մասնակցող բազմաթիվ կանանց որդիներն էլ այժմ սահմանին են:
«Այն տղաները, որ այսօր սահման են պահում, այս մայրերի տղաներն են, այս մայրերի համար աշխարհում ավելի թանկ բան չկա: Ես կոչ եմ անում հայ մայրերին պահել դիվանագիտական թիկունքը, որ սահմանին կանգնած տղաները ոգևորվեն, իմանան, որ իրենց մայրերը ոչ միայն գիշերով աղոթում են, այլ ցերեկը գործում են և ՄԱԿ-ին ասում են՝ բավական է, քո հանցավոր անտարբերությունը թանկ է նստում մոլորակի այս փոքր, շքեղ կտորի վրա, և այս երկիրը թանկ է մեզ համար»,-հայտարարեց Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները շրջափակել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրանսենյակը՝ պահանջելով անտարբեր չլինել, կատարել հստակ քայլեր և ճանաչել Արցախի անկախությունը:
Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2100 դիտում
09:08 02-04-2014
Մաքսային միությունը բավական թանկ է նստում ՀՀ քաղաքացիներիս վրա. Ժողովուրդ
7693 դիտում
09:37 26-08-2016
Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված նախարարությունը թանկ է նստում պետության վրա. «Հայկական ժամանակ»
1174 դիտում
07:35 12-04-2024
«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
808 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1084 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1363 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ