930 դիտում
13:22 16-01-2015
Ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Նախագահը 2014 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան եւ կմնան մեր պետության համար ամենակարեւոր ու առանցքային ուղղություններից:
Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ Նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային եւ համապետական մի շարք կարեւորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաեւ զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները եւ իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ եւ արժանի հակահարված կտանք մեր անկախության, անվտանգության եւ արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
8894 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
1003 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
628 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
616 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար