1373 դիտում
18:17 17-12-2021
Ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը հյուրընկալվել է ՀԱԳՄ-ում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնության ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը և գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդևան:
Հյուրերը ներկայացրեցին միավորման գործունեության հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես ներառում են ռազմական, ոստիկանական և արտակարգ իրավիճակների ոլորտներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև ամենատարբեր համաժովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացումը:
«Բիզոն» միավորումը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2015 թվականից, պարբերաբար կազմակերպելով ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ARMHITEC, ինչպես նաև անվտանգության բարձր տեխնոլոգիաների «Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդեսները: Ծրագրված է համանման ցուցահանդեսներ կազմակերպվել նաև 2022 թվականին, որոնց նախապատրաստման մանրամասները քննարվեցին հանդիպման ժամանակ:
«Տնտեսական ինտեգրացիայի ներկա պայմաններում առավել կարևորվում է առկա ներուժի կոոպերացիան, եղած ռեսուրսների համատեղումը», -նշեց Սերգեյ Մարիչևը: Նա հատկապես ընդգծեց ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետագա խորացումը:
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, արժանիորեն գնահատելով Միավորման կատարած աշխատանքը, հատկապես կարևորեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը և վերջինիս ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զարգացնել երկկողմ գործակցությունը, աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
12:51 06-09-2021
ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ
1617 դիտում
11:08 25-06-2020
ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ