1033 դիտում
12:51 06-09-2021
ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։
Միության անդամների անունից շնորհավորելով նախարարին բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և տնտեսական ու ֆինանսական ոլորտներում տարվող քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորության ընձեռնման համար։
Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսական հատվածի ներկայացուցչական կազմակերպություններից է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ճյուղերը, ուստի էական նշանակություն ունի վարվող քաղաքականության՝ այն անմիջական կրողների ու իրականացնողների հետ տարբեր ձևաչափերով և հարթակներում քննարկումը։ Նախարարը կարևորեց որդեգրվող բարեփոխումների, մշակվող օրենսդրական նախաձեռնությունների նախօրոք, մինչև դրանց վերջնական մշակումը գործարար համայնքի հետ քննարկումների անցկացումը։
Անդրադառնալով տնտեսական և ֆինանսական ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած քայլի, օրենսդրական նախաձեռնության հիմքում հաշվի է առնվում դրանց ազդեցությունը սոցիալական, բնապահպանական, տնտեսական և ֆինանսական բնագավառների վրա։
Նրա խոսքով՝ պետական հատվածը տնտեսության մեջ պետք է հնարավորինս քիչ ներգրավված լինի, եթե որևէ խնդիր հնարավոր է հաղթահարել մասնավորի մասնակցությամբ, ապա պետական տարբեր ռեսուրսների ծախսումն այդտեղ աննպատակահարմար է։
Հանդիմանը ՀԱԳՄ անդամները բարձրացրին բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ տնտեսական զարգացման ռազմավարությանն ու դրանից բխող քայլերին, ներդրումների խրախուսմանը, պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը, բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը, պետություն-գործարարություն համագործակցության մեխանիզմների մշակմանը, բազմաթիվ այլ հիմնախնդիրներին առնչվող։
Ֆինանսների նախարարը հանգամանալի ներկայացրեց հնչեցված հարցերի վերաբերյալ պետության ունեցած մոտեցումները, պատրաստակամություն հայտնեց ներկայացված առաջարկները քննարկել համապատասխան կառույցներում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ամիսը մեկ պարբերականությամբ, ինչպես նաև ստեղծել հարթակ, որտեղ քննարկումներին կներգրավվեն նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

Նմանատիպ նյութեր
1370 դիտում
18:17 17-12-2021
Ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը հյուրընկալվել է ՀԱԳՄ-ում
760 դիտում
19:30 25-12-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին
3080 դիտում
15:17 07-05-2017
Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս բաժնից
1138 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1240 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1441 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ