211652_close_icon
views-count3911 դիտում article-date 10:54 21-11-2021

Ստեղծվեց Գորիսի անվտանգության խորհուրդը. aravot.am

aravot.am-ը գրում է. Շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին Գորիսում կայացած հանրահավաքում տրվեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մեկնարկի մասին։ Գորիսի մտավորականության հետ հավաքին մասնակցեցին լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որոնք հանրապետության այլ մարզերի բնակիչների հետ ավտոերթով հասել էին Գորիս։

Ըստ Նաիրի Հոխիկյանի՝ եթե այս իշխանությունները չհրաժարվեն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթուղթը ստորագրելուց, ապա կլինի նաեւ իշխանությունների հրաժարականի պահանջ:

 Հոխիկյանը հայտարարեց, որ  ակցիան շարունակական է լինելու, չի սահմանափակվելու միայն Գորիսով, լինելու է նաեւ ավտոերթ Սյունիքի մարզում: «Այստեղ 300 մարդ է հավաքված, բայց վստահ եմ , 300-ը ժամանակի ընթացքում կդառնա 3000, 30.000, 300.000, որովհետեւ մեր պետականության հարցն է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ առկա  խնդիրը միայն սյունեցուն չի ու սյունեցիների անունից դիմեց բոլոր հայերին «Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, պիտի  յուրաքանչյուր հայի գիտակցությանը հասնի։  Սա ուղղակի բարձունք չի, ոչ էլ ուղղակի ճանապարհ է։ Սա մեր պետականության անմիջական վտանգումն է։ Ունենք Արցախի 25 տոկոս եւ վտանգված Հայաստան։ Պիտի համախմբեք միասնական լինենք,»,-ասաց Հովսեփյանը՝ կոչ անելով կանանց ամուր կանգնել տղամարդկանց թիկունքին, խրախուսել՝ որ զենքն ու կրակը լինի դիպուկ։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր