1445 դիտում
13:34 22-12-2020
Այս դժվարին պահին Գորիսի քաղաքապետին ձերբակալելը դավաճանություն է, Սյունիքը Փաշինյանի համար փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Առուշանյանին անհիմն մեղադրանքներով ձերբակալված են պահում․Գորիսի բնակիչ․ Tert.am
Գիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/goris/3478570?fbclid=IwAR0oRpvG-mXLr8nX0Ar-a36dnfJi4j3Rh4Jk_Bg0z4CByosTRInfGyc3V7E]Tert.am[/url]-ի հետ զրույցում ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:
Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:
«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել:
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ փակ է լինելու Սյունիքը իր համար: «Ինքը հասկացել է, որ սյունեցին անկոտրում է, հասկացել է, որ պետք չէ բախումների գնալ և այստեղ իր քմահաճույքներով չեն շարժվելու և չեն համաձայնելու իրենց հայրենիքը զիջել: Նորից ճանապարհը փակելու ենք և չի բացվելու այնքան ժամանակ, մինչև Առուշանյանին բաց չթողնեն: Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ասել, իր համար Սյունիքը այլևս փակ է: Եթե իրենք մտադիր են Առուշանյանին անհիմն մեղադրանքներով կալանքի տակ պահել` ճանապարհը փակ է լինելու »,-ասաց նա:
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/goris/3478570?fbclid=IwAR0oRpvG-mXLr8nX0Ar-a36dnfJi4j3Rh4Jk_Bg0z4CByosTRInfGyc3V7E]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա