211652_close_icon
views-count2632 դիտում article-date 21:41 26-06-2026

Գորիսի պետական քոլեջում կրքերը չեն հանդարտվում․ ինչ որ «շերեփուկների» դուր չի գալիս նորանշանակ տնօրենի պայքարը արդարության համար․ իրավապահները օբյեկտիվ քննություն տանելու դեպքում նախկին տնօրենին ու հաշվապահին կգործուղեն Գորիսի բանտ

Վերջին օրերին կարծես թե կրքերը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում չեն հանդարտվում ու պատճառը Գորիսի բազմագործառութային քոլեջի նորանշանակ տնօրեն Արմինե Կոլյանի աշխատանքն է, ով շատերի կոկորդին կարծես դարձել է «ոսկոր», քանի որ նա պայքարում է արդարության և քոլեջի հեղինակությունը բարձրացնելու համար, ինչը որոշ այսպես ասած «ուղեղից թոփալների» անհանգստացնում է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Կոլյանը, ըստ Գորիսում տարածված տեղեկությունների օրենքի սահմաններում չի թույլատրել ավարտել ուսումը կամ փոխադրվել հաջորդ կուրս այն ուսանողներին, որոնց հաշվառմամբ առկա են եղել ուսման պարտքեր, սակայն կան ուսանողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել պնդում էին, որ որևե ուսման պարտք չեն ունեցել և նրանց խոսքով նախկին տնօրեններից մեկի պահանջով (ում անունը այս պահին չենք հրապարակում) ուսման վարձը իրենք միշտ ժամանակին վճարել են, անգամ կանխիկ փոխանցելով քոլեջի հաշվապահին և կան նաև ուսանողներ, ովքեր հայտնում են, որ փոխանցումներ են կատարել նաև հաշվապահի բանկային քարտին։ 

Ահազանգողները խնդրում ու պահանջում են, ասելով․ «Եթե ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ Քննչական կոմիտեն, ինչու չէ նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ իրականացնեն քոլեջում կտեսնեն, որ մենք՝ ուսանողներս, գույները չենք խտացնում ու մեզ անհանգստացնում է  այն փաստը, որ նախկին տնօրենի կողմից մեր վճարումները եթե չեն հաշվառվել, ապա ինչպես ենք մենք տարիներ շարունակ փոխադրվել հաջորդ կուրս առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման։ Իրավապահները պետք է պարզեն, թե ինչպես են որոշ ուսանողներ ստացել ավարտական դիպլոմններ և պահանջում ենք նաև, որ մեզ չեն տեղեկացրել մեզ հասանելիք ուսուման վարձի, զեղչերի մասին, ինչի համար մենք ստիպված վճարել ենք ամբողջ գումարը։

Իրավապահ համակարգը պետք է նաև պարզի Գորիսում տարածված այն տեղեկությունների իսկությունը, որ նախկին տնօրենի պաշտոնավարման տարիներին ուսանողների և դասախոսների համար նախատեսված տրանսպորտային փոխանցումները հաճախ տրամադրվել են մասնակի կամ ընդհանրապես չեն տրամադրվել։ Կան նաև կասակծներ կրթաթոշակների վճարման վերաբերյալ։ Թող իրավապահները մանրակրկիտ և անկողմնակալ քննություն իրականացնեն ու հերքեն կամ հաստատեն Գորիսում երկար ժամանակ շրջանառվող այս տեղեկությունների իրական կամ ոչ իրական լինելու հանգամանքները, թեպետ մենք վստահ ենք, որ օբյեկտիվ քննության ընթացքում նախկին տնօրենն ու հաշվապահը երկար տարիներ  որպես սնունդ «բալանդ» կուտեն Գորիսի բանտում և իրենց գիշերները կանցկացնեն նառի վրա։ Գովելի է նաև, որ նորանշանակ տնօրեն Ա․ Կոլյանը պայքարում է արդարության վերականգնման համար, բայց կան «շերեփուկներ», ովքեր փորձում են նրան վարկաբեկել, բայց ամբողջ Գորիսը գիտի, որ «չոր բանը չի կպնի մարդուն»»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր