Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գորիսի գերեզմանների մոտ․ «Թոզկապ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր․ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամ 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պայթյուն է հնչել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի և Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կա 2 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Մուրադյանի, Գորիսի քննչական բաժն պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները, մահացածների, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զինված ողբերգական այս դեպքի հետ Առուշ Առուշանյանը ըստ նախնական և օպերատիվ տեղեկությունների առնչություն չունի և իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում կենցաղային։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ Վարուժան Յոլյանն է, մյուսն էլ Առուշ Առուշանյանի վարորդ Արմեն Յոլյանը և նրանք ազգականներ են։
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Lexus LX570» մակնիշի ավտոմեքենան և կան կասկածներ ու օպերատիվ տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայով են ժամանել դեպքի վայր, կայանել այն դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա ու դուրս եկել մեքենայից՝ գնալով դեպքի վայր։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։