Լեգենդ դարձած մասիվցի Արսեն, Արտավազդ, Գոռ, Արմեն, Ռաֆայել, Դերենիկ, Ձեզ բացակա չենք դնի. նրանց մանկության ընկերներ՝ Տիգրանի, Գրիգորի նախաձեռնությամբ Նոր Նորքում բացվեց Կենաց ծառ հուշահամալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բակում հպարտության ու հուզմունքի օր էր:
Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մասիվցիներ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հարազատները, մանկության, պատանեկություն և զինակից ընկերները, անծանոթներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Արսենը, Արտավազդը, Գոռը, Արմենը, Ռաֆայելը և Դերենիկը կամավոր մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու Արցախ աշխարհը:
Տղաները միասին եղել են Հադրութի ամենաթեժ կետերում: Առաջնագծում՝ մյուս զինակից տղաների հետ, կենացմահու պայքար են տվել, ապա առաջադրանք կատարելու համար մեկնել են Մարտունի 2: Ցավոք, 2020 թ հոկտեմբերի 29-ին տղաները զոհվում են:
Այսօր՝ ի պատիվ նրանց, դպրոցի բակում լեգենդար հերոսների մանկության ընկերներ՝ Տիգրան Մարտիրոսյանի և Գրիգոր Վարժապետյանի ու մյուս ընկերների մտահղացմամբ ու նախաձեռնությամբ բացվեց հերոսացած մասիվցիների հիշատակը հավերժացնող Կենաց ծառը խորհրդանշող հուշահամալիրը:
Կենաց ծառի վրայից սպիտակ սավանը հեռացրեցին Տիգրանն ու Գրիգորը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն: Տերունական աղոթքից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատկված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը:
Հուզիչ էր 6 հերոսների հուշահամալիրի կառուցման գաղափարի ու իրագործման հեղինակների ՝ Տիգրանի ու Գրիգորի մանկության ընկեր Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ՝ սիրված ու ճանաչված հաղորդավար Ավետ Բարսեղյանի խոսքերով, Կարեն Սևակի երաժշտությամբ սիրված երգիչ Արաբո Իսպիրյանի երգը՝ «Կյանքի աղբերներս»:
Վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի Կենաց ծառի մոտ տեղադրված 6 հերոսների մեծադիր նկարների առջև, ապա ուղևորվեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց և այնտեղ հանգչող հերոսներին:
Նվիրվում է 2020թ. 44-օրյա պատերազմում հերոսացած մեր ընկերների՝ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հիշատակին:
Քաջորդիները պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրվելով մեկնեցին ճակատ: Գտնվելով առաջնագծում՝ 33 օր անառիկ պահեցին հայոց դիրքերը, ավաղ, տուն վերադարձի ճանապարհին նահատակվեցին և անմահացան՝ արժանանալով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի պատվական շքանշանին: Եղբայրական մահը 6 քաջերին էլ դարձրեց անբաժան, և լուսահոգի հերոսները հուղարկավորվեցին Եռաբլուրում՝ կողք կողքի:
Կենաց ծառը հավերժական կյանքը մարմնավորող դրախտային ծառն է, որը տալիս է անմահարար պտուղներ: 6 ճյուղերը ննջող խիզախների զոհած, բայց և հավիտենական կյանքի խորհուրդն են: Ծառի արմատերը երկրի ընդերքում են, իսկ ճյուղերը՝ երկնքում. այն հակադրությունն է կյանքի և մահվան: Ծառի հիմնական գաղափարը անմահությունն է: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք և պտղաբերում:
Խիզախներն իրենց կյանքը զոհեցին՝ ապրելու ու պայքարելու ուժ տալով ապագա սերունդներին: Կենաց ծառի պտուղը նուռն է, որը նոր կյանքի արարման, ծաղկման և փրկության ծիլ է, Հայաստան աշխարհի և քրիստոնեության խորհրդանիշը:
Հավերժ փա՛ռք մեր արիասիրտ և հայրենանվեր ընկերներին:
Հուշահամալիրը կառուցվել է քաջ նահատակների ընկերների կողմից՝ հիշատակելու հերոսական սխրանքները:
Լուսանկարաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի