211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

views-count31130 դիտում article-date 18:00 27-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ:

Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում: 
 
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր