44058 դիտում
11:15 27-04-2022
Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Մ. Քաջունու անվան դպրոցի բակում բացվեց շրջանավարտներ, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Վարուժանի, Նարեկի, Տիգրանի, Մելքոնի, Նաիրիի, Նարեկի, Էդգարի, Վահեի և Տիգրանի անուններով «Քաջերի պուրակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կռիվներում ընկան նրանք,
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
Բայց զոհի՛ պես չընկան նրանք,
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել,
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի...
Երեկ՝ ապրիլի 26-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մանուել Քաջունու անվան հ.54 ավագ դպրոցի բակում հաճախ լսում էիր մեծն Սևակի այս խոսքերը, որոնք ուղղված էին արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին, ովքեր սովորել և ավարտել էին նշված դպրոցը։
Նրանք են՝ Վարուժան Սարգսյանը, Նարեկ Սերոբյանը, Նարեկ Սահակյանը, Տիգրան Նաջարյանը, Վահե Մանասերյանը, Տիգրան Աբազյանը, Էդգար Մհերյանը, Մելքոն Հովհաննիսյանն ու Նաիրի Սիրելյանը։
Այս լեգենդ հերոսների հիշատակին դպրոցում բացվեց «Քաջերի պուրակ», որտեղ ամեն հերոսի անունով տնկվեց եղևնի։
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, հերոսների հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ զինակից, հյուրեր՝ Պաշտպանության նախարարությունից, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
Հուզիչ էր նախկին տնօրենի խոսքը։
Միջոցառումից առաջ հոգևոր հովվի կողմից հնչեցվեց Տերունական աղոթքը. ապա 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին հերոսների հիշատակը։ «Քաջերի պուրակը» օծվեց նաև հոգևորականի կողմից։
Ավելի հուզիչ էին նաև նշված դպրոցի թիվ 12 դասարանի սաներ Նարեկ Սահակյանի, Միլենա Սարգսյանի և Կատրին Գասպարյանի կատարումները՝ կիթառով։ Ազդեցիկ էր նաև դպրոցի տնօրեն Մարտիրոս Վարդանյանի խոսքը։
Ավելի հուզիչ ու պարտավորեցնող էր դպրոցի շրջանավարտ, լեգենդ դարձած Նարեկ Սերոբյանի մոր խոսքը։
Կենդանի կատարումներով հանդես եկան Հայ բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան սաները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 470+
470+