Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ՝ Իսահակ Գասպարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գինու շշի» մոտ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկից՝ 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր, Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Գ․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց կարիքը չի զգացվել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Գրիշա Պողոսյանը ու Հովհաննես Մարտիրոսյանը։
Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։