Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային
ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվում են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։