Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 5 ժամից ավելի է՝ փրկարարը, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառներում որոնում են 3-ամյա տղային. ժամանել են ՓԾ տնօրենի տեղակալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեծ թվով փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 30-ից ավել պարեկներ՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Շահբազյանի գլխավորությամբ։
Երեխայի որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մեծ թվով ծառայողներ, ովքեր անգամ ոտքով 1-1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում անտառներում և ձորերում:
Արդեն 5 ժամից ավելի է՝ փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ողջ գյուղը Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն 3-ամյա տղային։ Նա մի քանի ժամ առաջ է կորել ու ծնողները, երբ տեսել են, որ երեխան տանն ու տան հարակից տարածքում չէ, ահազանգել են 911:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Ծափաթաղ են ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով և Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում են ժամը 15:30-ից սկսած։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի