Նոր մանրամասներ՝ Մալաթիայում հայտնի կոշիկի պահեստում բռնկված հրդեհից. հերքվել է գազի արտահոսքի վարկածը. 6 ամիս է՝ այնտեղ գազամատակարարումը դադարեցված է եղել. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում հայտնի Մալաթիայի տոնավաճառում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին:
Նշել էինք, որ տեղում հերքվել է, որ կրակի պատճառը եղել է գազի արտահոսքը, քանի որ նշված տարածքում գազամատակարարումը ամիսներ շարունակ եղել է դադարեցված, մինչդեռ մի քանի լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտատերեր տարածել էին տեղեկություններ, որ հրդեհի պատճառը եղել է գազի արտահոսքը և SHAMSHYAN.com-ին մեղադրում էին, թե մեր հայտնած տեղեկությունը հավաստի չէ:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ համագործակցելով փորձագետների և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչներրի հետ, պարզել են դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի տոնավաճառում գտնվող կոշիկի խանութի պահեստային մասում և նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Զորիկ Կ.-ն, ով աշխատում է փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատում և կրակի տարածման դեմ պայքարելու արդյունքում ծխահարվել էր, իսկ նշված վայրից «դեմքի և ձեռքի այրվածք» ախտորոշմամբ դարձյալ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ասատուր Ա.-ն, ով նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պարզվել է նաև, որ կրակը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով, ինչը տարածվել է դեպի մյուս տաղավարներ և հերքվել է գազի արտահոսքի վարկածը, քանի որ հաստատվել է այն տեղեկությունը, որ նշված տարածքում գազամատակարարումը 6 ամսից ավելի դադարեցված է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 23-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ գտնվող կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն ժամանել էիյ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանն ու Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը:
Ժամանել էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում էր գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
Ահազանգով ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում պարզվել էր, որ տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ, օգտագործվել է գազաբաբալոն:
Ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։