Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. ժողովրդին հայտնի Մեյմանդարի շուկայի մոտ դարն ապրած կամրջի վնասման պատճառով ավազով բարձված «KamAZ»-ը կամրջի վրա կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կամրջի վրա կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն է, փրկարարներին և պարեկներին հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված կամուրջը կառուցվել է սովետական տարիներին և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը թե՛ այս, թե՛ Հանրապետությունում գտնվող մի քանի կամուրջների ոչ բարվոք, անգամ ամեն պահի փլուզման ենթակա կամուրջների մասին բարձրաձայնել է, սակայն եթե որոշ կամուրջներ հիմնանորոգվել են, ապա այս և մի քանի այլ կամուրջներ հոգեվարքի մեջ են:
Երջանիկ պատահականություն է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։