Կոտայքի մարզում Արծվի արձանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը նույնպես մահացել է. տեղում մահացածը հայտնի ու սիրված բժիշկ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, հոկետմբերի 24-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, պարզվել է, որ «Opel»-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Գուրգեն Բ-ն, իսկ «Hyundai»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սասուն Կ.-ն:
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Գուրգեն Բ.-ն, նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Hyundai»-ի ուղևորներ, Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Ք.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Կարինե Ս.-ն, իսկ հաջորդ օրը «Hyundai»-ի վարորդ Սասուն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Քոսյանը, իսկ արդեն ժամեր անց «Hyundai»-ի ուղևոր Կարինե Ս.-ն գիտակցության չգալով մահացել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտակայքում բախվել էին «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հվոհաննիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին պարեկները:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին վարորդների, մագացածի և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։