Խոշոր հրդեհ՝ Սևանում հայտնի «Հայոց օջախ» ռեստորանային համալիրում. հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հրդեհի տարածումը կանխվել է դեպի համալիրի այլ հատվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Սևանի բաժնում պարզվում է:
Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը մասամբ (մոտ 48ք.մ), ջերմահարվել՝ 3 սառնարան և 2 սեղան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սևանի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը՝ դեպի ռեստորանային համալիրի այլ հատվածներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։