211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. վերակառուցվող պատմամշակութային շենքի վրայից երկաթե ամրաններով պաշտպանիչ ցանցը ընկել է կայանված ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20095 դիտում article-date 17:52 26-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտբար տուժածներ չկան: 

Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ին պատկանող, կայանված «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վերջիններիս սեփականատերերը հրաժարվել են ծառայությունից:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Հակոբյանն ու Միքայել Քոչարյանը:
 
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, որպեսզի ցանցը հեռացնեն նշված վայրից: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր