211652_close_icon
views-count2618 դիտում article-date 19:04 07-07-2021

Լիոնել Մեսի. Բոլորն էին սպասում Արգենտինա – Բրազիլիա եզրափակչին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին անդրադարձել է նրան, որ Ամերիկայի գավաթում իր թիմը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բրազիլիայի հետ:
 
 «Մենք՝ ես և Նեյմարը, հայտնվեցինք եզրափակիչում: Մենք ընկերներ ենք: Արգենտինա – Բրազիլիա եզրափակիչը այն խաղն է, որին բոլորս էինք սպասում: Մեզ բարդ հանդիպում է սպասվում:
 
Մեր առաջին նպատակը եզրափակիչ դուրս գալն էր, մենք դրան հասանք: Մենք ոգևորված ենք, քան՝ երբևիցե:
 
Արդեն Ամերիկայի նախորդ Գավաթում մեր թիմը ուժեղ դարձավ և լավ տպավորություն թողեց: Այս անգամ մենք ավելի լավ արդյունքի հասանք:
 
Այս օրերից ես մեծ հաճույք եմ ստանում: Ցանկանում եմ հավաքականի հետ ինչ-որ տիտղոս նվաճել», ասել է Մեսին:
 
Ամերիկայի Գավաթի եզրաակիչը կկայանա հուլիսի 11-ին:

Նմանատիպ նյութեր