Լիոնել Մեսի. Իմ դեմ հետապնդումները Մադրիդի պատվերն էին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչ խնդիրներ է ունեցել Իսպանիայի հարկային մարմիններ հետ:
«Այդ տարին բավական բարդ ստացվեց իմ համար: Խնդիրներ կային գանձարանի հետ: Հեշտ չէր:
Իհարկե, ես դեպրեսիայի մեջ չէի ընկել, բայց այն, թե ինչպես էին իմ վրա հարձակվել, ինչեր էին գրում իմ, հայրիկիս, հարազատներիս մասին... Շատ դժվար էր:
Հատկապես դա վերաբերում է Մադրիդին: Զգում էի, որ ինձ բացահայտ կերպով մրոտում են: Բարեբախտաբար, ինձ աջակցում էին Բարսելոնայում, Կատալոնիայում, տեղի լրագրողները և դա ինձ ավելի հանգիստ դարձրեց:
Կարծում եմ, որ դա պատվեր էր: Ինձ հարվածել, խոցելի դարձնել, օգտագործել թուլության պահ, մինչ մենք անցնում էինք այս թոհուբոհով: Ես հաղթահարեցի այս ամենը, քանի որ հասկանում էի, որ սրա թելերը Մադրիդից են գալիս», ասել է Մեսին:


