211652_close_icon

Արգենտինա-Բրազիլիա. լատինաամերիկյան սուպերկլասիկոն ավարտվեց ոչ-ոքի. տեսանյութ

views-count2629 դիտում article-date 17:02 14-11-2015
2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հարավամերիկյան գոտում Արգենտինայի հավաքականը Բուենոս-Այրեսում ընդունեց Բրազիլիայի հավաքականին: Լատինաամերիկյան սուպերկլասիկո համարվող խաղը անցավ համառ պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Նշենք, որ Արգենտինայի հավաքականը այս խաղից հետո հակառեկորդ սահմանեց. առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարարերի ընթացքում աշխարհի կրկնակի չեմպիոնները մեկնարկային 3 հանդիպումներում հաղթանակ չեն տարել: Արգենտինացիները երեք խաղից հետո վաստակել են 1 միավոր և խմբում նախավերջին տեղում են ընթանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր