Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների միջև Պեկինում կայացած ընկերական խաղն ավարտվել է բրազիլացիների 2:0 հաշվով հաղթանակով: 28-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Դիեգո Տարդելին: Մինչ ընդմիջման գնալը արգենտիացիները հաշիվը հավասարեցնելու հիանալի շանս են ստացել, սակայն ԼիոնելՄեսսին չի կարոացել դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: 64-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Տարդելին:
Հոկտեմբերի 14-ին Բրազիլիան ընկերական խաղ կանցկացնի Ճապոնիայի հետ, իսկ Արգենտինայի հավաքականը կմրցի Հոնկոնգի հավաքականի հետ: