211652_close_icon
views-count78721 դիտում article-date 11:00 04-11-2020

Արարատի մարզում 16-ամյա տղան Opel-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի ոսկու կորզման Բանավան թաղամասի տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, հեծանվորդը «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո, Opel-ը բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Վահե Զոհրաբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Զոհրաբյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատ գյուղի բնակիչ, 16-ամյա Վաչիկ Ղ.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր