Արմավիրում պարեկները շարունակում են հայտնաբերել և վարչական պատասխանատվության ենթարկել բեռնատարների այն վարորդներին, ովքեր, վտանգելով ոչ միայն իրենց, այլ նաև այլ վարորդների կյանքը, սահմանված քաշից ավելի բեռ են տեղափոխում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները շարունակում են էլ ավելի ակտիվ պայքարը նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր բեռնատարներով թույլատրելի քաշից ավելի ապրանք են տեղափոխում, հիմնականում՝ քար, ավազ, ցեմենտ, պեմզաբլոկ, երկաթե ամրաններ և շինարարության մեջ օգտագործվող այլ շինանյութեր։
Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ շինանյութ տեղափոխող բեռնատարների վրայից քարեր, երկաթե ամրաններ և անգամ ավազ է թափվել, ինչը վտանգավոր իրավիճակներ է ստեղծել մյուս վարորդների համար։
Պարեկների կողմից նման վարորդների հայտնաբերման աշխատանքները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի նախաձեռնությամբ Երևանում դրվել է ՊԾ Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, իսկ մարզերում՝ ՊԾ գումարտակների հրամանատարների վրա։
Երեկ՝ ապրիլի 25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ZIL» մակնիշի բեռնատարը սահմանված չափից ավելի քար է տեղափոխում, և կա վտանգ, որ հնարավոր է այն թափվի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատարի հանձնարարությամբ պարեկները պարզում են երթուղին և հայտնաբերում են ավտոմեքենան, ինչից հետո վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։