ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում «Chevrolet»-ը Թբիլիսյան խճուղում երթևեկում է հանդիպակաց, կոտրում մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելին. Երևանի գնդի պարեկները ժամերի ընթացքում տաք հետքերով հայտնաբերեցին «տաք գլխին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկների օպերատիվ և հետևողական աշխատանքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականով Երևանում դրվել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի վրա։ Իսկ ՊԾ Երևանի գնդի հետախուզական խումբը հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում հայտնաբերելու համար ինչպես ժողովուրդն է ասում «ուղեղից թոփալ» այն վարորդներին, ովքեր ոչ միտումնավոր, այլ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների ու հետիոտների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի գնդում շատ հաճախ օպերատիվ տեղեկություններ են ստանում օրինախախտ վարորդների կատարած «օյինբազությունների» մասին և հաշված ժամերի ընթացքում հետախուզական խումբը հայտնաբերում է հերթական «թափալաբազին»։
Օրերս ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։
Տեղում Ա․ Ստեփանյանի գլխավորությամբ ճշտվում է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը և այսօր՝ ապրիլի 28-ին, հետախուզական խումբը հայտնաբերում է վարորդին, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 25 հազար դրամի չափով։
Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, իսկ հետիոտներն էլ չանցնեն այն հատվածներով, որը նախատեսված չէ հետիոտների համար։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Chevrolet»-ի վարորդը երթևեկում հանդիպակաց՝ ընթացքում էլ կոտրելով մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։