118416 դիտում
22:42 18-08-2024
Ողբերգական դեպք՝ Մարտունի քաղաքում. «Mercedes»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, բախվել է կայանված «Ford Transit»-ին և վրաերթի ենթարկել 26-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit-ին ապա «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են «Mercedes»-ը և սահմանազատել տարածքը։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քաջիկ Դանիելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Պարեկներն ու ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15460 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35669 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց