211652_close_icon
views-count2029 դիտում article-date 17:20 27-04-2026

Ավտովթար՝ Տավուշի մարզում. «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. եթե ծառը չլիներ, ավտոմեքենան մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով կհայտնվեր մյուս ոլորանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մելքոնյանն ու Արամ Ղազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Վարդան Փիրումյանի գլխավորությամբ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարներն էլ ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ ավտոմեքենան դուրս բերելու անվտանգ վայր։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Tesla-ն չբախվեր ծառին, մի քանի պտույտ շրջվելու էր ու հայտնվեր մյուս ոլորանում։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր