Ջրահովիտում 30 տարուց ավելի տապալման եզրին կանգնած մահաբեր էլեկտրասյունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով փոխարինվեց բետոնե էլեկտրասյունով. բնակիչները և փտած սյան գագաթին եղած արագիլներն անվտանգ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Ապրիլի 23-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ջրահովիտ գյուղի բնակիչների խնդրանքը ներկայացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որով բնակիչները խնդրում էին նրան, որպեսզի ՀԷՑ-ը իրենց գյուղում սովետական տարիներին տեղադրված, սակայն հիմա ամեն պահի տապալման եզրին կանգնած բետոնե և փայտե էլեկտրասյունը փոխարինվի նոր բետոնե էլեկտրասյունով ինչպես նաև արդեն ամբողջությամբ քայքայման եզրին եղած էլեկտրակարերը փոխվեն նորով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 27-ին, Ռ. Պետրոսյանի հանձնարարականով Արարատի մարզի ՀԷՑ-ի աշխատակիցները արդեն ժամանել են գյուղ և այս պահին կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ էլեկտրասյունը նորով փոխարինելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի պատասխանատուները հենասյունը փոխարինելու համար խորհրդակցություն են անցկացրել նաև Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ, որպեսզի կարողանան արագիլի բույնը անվտանգ տեղափոխեն նոր դրված բետոնե էլեկտրասյան գագաթին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, իր թիմին, ովքեր մեր խնդրանքը օրերի ընթացքում քննարկեցին և դրական լուծում տվեցին։ Սովետական տարիներին տեղադրված ու արդեն 30 տարի ամեն պահի տապալման եզրին կանգնած էլեկտրասյունը փոխելու համար շատ ենք դիմել, առանց չափազանցության 20 տարուց ավելի դիմել ենք ու ամեն անգամ մասնագետները գալիս էին, նայում էին, ասում, որ մեր խնդրանք-պահանջն արդարացի է, պետք է օր առաջ էլեկտրասյունը փոխվի ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած գնում էին ու մեզ համար դառնում անհասանելի։ Ճիշտն ասած երբ քամի էր լինում, պետք է այստեղ լինեիք ու տեսնեիք, թե սյունը ոնց է ճոճվում։ Թվում էր՝ հիմա կտապալվի ու կվնասի բնակիչների տան տանիքները, փողոցով անցնող գազախողովակները, էլեկտրասյուները, բայց լարերը պահում էին։ Այսօր տեսանք, որ գյուղ են ժամանել էլեկտրոցանցի աշխատակիցներն ու արդեն լծվել են գործին՝ փոխելով վտանգավոր էլեկտրասյունը։
Հիմա ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է մտածի, մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀԷՑ-ին, որ վերջապես փրկեց մեզ հետագա վտանգներից, այդ թվում նաև արագիլներին։ Գիտեք, եթե սյունը տապալվեր, արագիլների բույնն էլ էր վնասվելու, բույն չէր մնալու»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, բազմաթիվ ահազանգեր էինք ստանում Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ջրահովիտ բնակավայրի բնակիչներից, ովքեր խնդրում էին, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրենց գյուղի փողոցներից մեկում եղած փայտե և բետոնե էլեկտրասյունը, որը լուրջ վտանգ էր ներկայացնում գյուղի բնակիչների համար, փոխարինի նոր բետոնե էլեկտրասյունով։
Ապրիլի 23-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Դեռ անհիշելի ժամանակներից այս էլեկտրասյունը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում և ոչ միայն էլեկտրասյունը, այլ դրա վրայով անցկացված էլեկտրալարերը։ Մի թեթև քամի է լինում, պիտի էստեղ լինեք և տեսնեք, թե ոնց է սյունը ճոճվում։ Տպավորություն է, որ ուր որ է այն կտապալվի՝ վնասելով տներ, փողոցով անցնող գազախողովակներ, ու անգամ չի բացառվում, որ այդ հատվածով այդ պահին կամ ավտոմեքենաներ անցնելիս լինեն, կամ երեխաները՝ դպրոց գնալիս։
Վերջին ամիսներին լրատվամիջոցներով շատ ենք տեսել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հանրապետությունում իրականացվել է վտանգավոր էլեկտրասյուների փոխարինում, ինչը գովելի է, և այն մեզ մոտ ոգևորություն է առաջացրել, ինչի համար էլ խնդրանքով դիմում ենք Ռ. Պետրոսյանին, որպեսզի ամեն պահի տապալման եզրին կանգնած այս էլեկտրասյունն ու նրա վրայով անցկացված կցոններով էլեկտրալարերը փոխվեն։
Ճիշտ է, մի քիչ էլ բարդություն կա, քանի որ էլեկտրասյան վրա արագիլը բույն է դրել, բայց մենք վստահ ենք, եթե կարճ ժամանակում չփոխվի, ապա մի օր այն տապալվելու է՝ առաջացնելով լուրջ վնասներ, այդ թվում՝ կվերանա նաև արագիլի բույնը։
Բայց որ ՀԷՑ-ը զինված է ժամանակակից տեխնիկաներով, այդ թվում՝ վերամբարձ կռունկով, վստահ ենք, ու իրենք կարող են այդ տեխնիկաների շնորհիվ տեղադրել բետոնե սյունը և դրա վրա տեղափոխել արագիլի բույնը։
Կրկին անգամ խնդրանքով դիմում ենք ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին, որպեսզի գյուղի բնակիչներին հուսախաբ չանեն»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի