211652_close_icon
views-count43342 դիտում article-date 21:55 13-11-2021

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 21:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ:
 
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ստեփանյանի և Միսաք Սողոյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր