Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. «Peugeot»-ն դուրս է եկել ճանապարհից և 100 մետր գլորվելով հայտնվել ձորում. ընտանիքի 4 անդամներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց․ 1-ամյա երեխան շտապօգնության մեջ գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աբգար Պետրոսյանն ու Հրաչյա Մնացականյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։