211652_close_icon
views-count3787 դիտում article-date 15:53 28-04-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ մայրը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը մի քանի անգամ ապտակել է նրան և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ

Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ  Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան փողոցում իր 9-ամյա որդիու հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ վիճաբանել է խաղի մասնակից մեկ այլ երեխայի հետ, որի ժամանակ վերջինիս ծնող՝ ոմն Հռիփսիմեն միջամտել է երեխաների վիճաբանությանը և մի քանի անգամ ապտակել է իր տղային և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Հռիփսիմեի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր