Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների և խոսք են ուղղում վարչապետի աշխատակազմի ղեկավարին. «1 միլիարդը տեղ չհասա՞վ, թե՞ Նաջարյանը փոշմանեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը տարբեր տարիներին, իսկ վերջին անգամ 2025 թվականի ապրիլի 15-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով վարորդների խնդրանքն էր փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քաղաքապետարանը վերջապես ինչպես խոստացել էր Արին Բերդի փողոցում, որը մի քանի կիլոմետր է, կատարի ասֆալտապատման աշխատանքներ ու վարորդներին փրկի ամեն օր ավտոմեքենաներ ջարդելու արատավոր երևույթից։
Անգամ վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել, երթևեկությունը կաթվածահար էին արել ու դեպքի վայր էր ժամանել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը և վարորդներին տեղեկացրել էր, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է, որ օրերի ընթացքում ճանապարհաշինարարները կսկսեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Վարորդները միամտորեն հավատացել էին թաղապետին ու դադարեցրել էին բողոքի ակցիան։
Ցավոք, կարճ ժամանակ անց վարորդները համոզվել էին, որ թաղապետը հերթական փափուկ բարձն է դրել իրենց գլխի տակ ու նորից շարունակել էին իրականացնել բողոքի ակցիա, որից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կառավարությունը, ընդառաջելով բազմահազարանոց վարորդների ու քաղաքացիների խնդրանքին, նշված ճանապարհը հիմնովին վերանորոգելու համար հատկացրել է 1 միլիարդ դրամ, ու հաշված օրերի ընթացքում վարորդներն ականատես կլինեն, թե ինչպես են ճանապարհաշինարարները մեծ թափով գործի անցել։
Այս անգամ վարորդներն ու քաղաքացիները նորից հավատացել էին ու դադարեցրել իրենց հետագա բողոքի ակցիաները։
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հարյուրավոր վարորդներից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ, քանի որ անգամ Արայիկ Հարությունյանի խոսքը գործ չդարձավ։
Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին.
«Հենց հիմա նորից մեզ խաբված զգացինք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էնպիսի մի լուրջ հայացքով մեզ կուտ տվեց, որ ասելու չէ։ Հիմա ի՞նչ եղավ այդ 1 միլիարդը։ Երևի կամ տեղ չհասավ, կամ էլ Նաջարյանը փոշմանեց։ Երկու դեպքում էլ տուժեցինք մենք՝ վարորդներն ու քաղաքացիները։ Ամեն օր հարյուրավոր մեքենաներ են այստեղով անցնում ու ամեն օր փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, մեջ ընկնելով ամենաքաղցր խոսքերն ենք ուղղում պատասխանատուներին։ Հենց հիմա տրամադրված ենք վերսկսել մեր բողոքի ակցիաները։ Էլ չենք հավատում ոչ թաղապետին, ոչ քաղաքապետին, ոչ կառավարության աշխատակազմի ղեկավարին, մնում է հենց ուղիղ դիմենք Նիկոլ Փաշինյանին ու ասենք, որ էս Արին Բերդի փողոցը եկեք փոխենք, անունը դնենք Թրամփի փողոց, գուցե այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի ասած 1 միլիարդը տեղ հասնի ու սկսվի 30 տարուց ավելի էս ավերակ ճանապարհի հիմնանորոգումը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն տևական ժամանակ բազմաթիվ հեռախոսազանգեր էինք ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու պահանջում էին, որպեսզի վերջապես Երևանի քաղաքապետարանը պատասխանի, թե երբ են իրենց խոստացած գործը կատարելու:
2025 թ․ ապրիլի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ ասում էին.
«21-րդ դարում ենք ապրում, բայց ասես քարե դարում լինենք: 5-6 տարի է՝ «Տեցի կռուգ»-ից դեպի Արին Բերդի փողոց գնացող մոտ 1,5-2 կմ-անոց ճանապարհահատվածն ասես մեր գլխին փորձանք լինի: Առանց չափազանցության՝ ամեն սանտիմետրում փոսեր են, որոշ հատվածներում էլ՝ «մարդաբոյ»: Ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, գույքահարկը վճարում ենք կանոնավոր, բայց փոխարենը որակյալ ճանապարհին կարոտ ենք մնացել:
Էդ անտերը երազում էլ չենք տեսնում. թե՛ արթուն, թե՛ քնած՝ էս քանդած ճանապարհն ենք տեսնում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուզում ենք հիշեցնել իր քարոզարշավի հիմնական կարգախոսը՝ «ասեք, կանենք». մեռանք ասելով, մեռանք գրելով, բայց՝ ձայն բարբառո հանապատի:
Հարգելի՛ չինովնիկներ, գուցե ձեր քունքին հաճելի է, որ ամեն անգամ փոսը ընկնելիս մենք ձեզ, չակերտավոր ասած, ամենաքաղցր, իսկ եթե ճիշտ՝ ամենավերջին խոսքերն ենք ուղղում: Ամոթն էլ լավ բան է: Եթե ձեր պարգևներից մի փոքր ուղղեք՝ էս ճանապարհը ասֆալտապատելուն, հաստատ կարժանանաք վարորդների, ինչու չէ՝ նաև քաղաքացիների օրհնանքին:
Էլ չենք ասում, որ երբ եղանակն անձրևում է, փոսերը դառնում են արհեստական լճակներ, արտաքին լուսավորման մասին էլ խոսք չկա, գիշերը պիտի մոմ վառես, որ անվտանգ անցնես էդ ճանապարհով: Նույնիսկ մի անգամ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը: Խոստացան, թե ճանապարհը բացեք, ամիսների ընթացքում գործը գլուխ կբերենք. էս 3-4 տարի է՝ ասես ջայլամի քաղաքականություն վարեք: Առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզնից ձայներ խնդրելու: Էդ ժամանակ կստանաք մեր պատասխանը, իսկ պատասխանը հստակ է, որ հայտնի ֆիլմի հերոսի նման՝ «Դիփունքը խաբում ին»»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փոսերն այնքան շատ են, որ երբեմն վարորդները չուզենալով ավտոմեքենաները փախցնում էին փոսերից ու ստիպված երթևեկում էին հանդիպակաց, ինչը կարող էր դառնալ ավտովթարների պատճառ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։