Երևանում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոսներ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որը բարեհաջող ավարտ է ունեցել ի շնորհիվ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին մոտ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը անցել էր և սպառնում էր իրեն ցած նետել։
Ժամանել էին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հերթապահ խումբը։
Տեղում փրկարարները, այդ թվում՝ փրկարար հոգեբանը, համայնքային ոստիկանները տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդ տղայի հետ բանակցություններ էին վարում, ինչը, սակայն, արդյունք չէր տալիս։
Այդ ժամանակ նշված վայրով ավտոմեքենայով անցնելիս են լինում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս, մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը։ Ա․ Հովհաննիսյանն ու Ա․ Ալավերդյանը մոտենում են դեպքի վայր և հաշված րոպեների ընթացքում ինքնասպանության փորձ կատարող տղայի հետ զրույցի արդյունքում նա հրաժարվում է ծայրահեղ քայլին դիմելուց և անցնում է վտանգավոր եզրագծից անվտանգ վայր։
Որից հետո արդեն կարճ զրույց է ունենում լեգենդար հերոսների հայրերի հետ, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։
Հերոսների հայրերը շարունակում են իրենց ճանապարհը, իսկ այդ տղան ոստիկանների ավտոմեքենայի դուռը բացում է և հեռանում։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է փրկված երիտասարդ տղայի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։