211652_close_icon
views-count2023 դիտում article-date 21:57 26-04-2026

Դավիթաշենի 1-ին թաղամասում 16-հարկանի շենքը, որտեղ բնակվում են 64 ընտանիք, կարող է փլուզումից փրկել միայն Տիգրան Ավինյանը․ դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերն ու կեղտը ամբողջ նկուղը վերածել են գարշահոտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս վարչական շրջանների ղեկավարներին տվել է խիստ հանձնարարականներ, որ նրանք պետք է ամենժամյա ռեժիմով տիրապետեն իրենց վարչական շրջաններում տիրող արտակարգ դեպքերին և, չսպասելով բնակիչներին, ցուցաբերեն հետևողականություն՝ աշխատանքները ի շահ բնակչի կատարելու համար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 26-ին, Դավիթաշեն վարչական շրջանում, ժողովրդին հայտնի 1-ին թաղամասի թիվ 41 շենքը, որը 16-հարկանի է, բնակիչների համար մոտ 1,5-2 ամիս է դարձել է ամեն պահի վթարային դառնալու վտանգ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «1,5-2 ամիս է նկուղով անցնող սովետական տարիներից եղած կոյուղատարերից կեղտաջրերը թափվում են ամբողջ նկուղ։ Այս պահին գարշահոտ վիճակ է, որոշ հատվածներում անգամ կեղտն ու կեղտաջուրը 30-40 սմ է հասել, ու դրա մեղավորը «Վեոլիա Ջուր»-ն է, քանի որ դրսով անցնող մի քանի շենքերի կոյուղատարերի համար եղած դիտահորերը խցանվել են, ինչի պատճառով էլ ամբողջ կեղտաջուրը մեր շենքի նկուղն է լցվում։ «Վեոլիա Ջուր»-ն պատասխանում է, թե դա մեր գործը չէ, դա պիտի անեն Դավիթաշեն թաղապետարանն ու համատիրությունը, մինչդեռ դրսի դիտահորերի անխափան գործարկելու պատասխանատվությունը դրված է «Վեոլիա Ջուր»-ի վրա։ Եթե դրսի կոյուղատարերն ու դիտահորերը մաքրվեն, մենք մեր համատիրությամբ, թաղապետարանի աշխատողներով նկուղը կմաքրենք, ու առաջին հերթին կվերանա գարշահոտ հակասանիտարական վիճակը և, երկրորդ՝ շենքը կփրկենք վթարային դառնալու հեռանկարից։

Հիմա չգիտենք էլ ում դիմենք, դրա համար էլ ուզում ենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խառնվի այս գործին, ինչից հետո վստահ ենք՝ ժամերի ընթացքում թե՛ թաղապետարանը, թե՛ համատիրությունը, թե՛ «Վեոլիա Ջուր»-ը իրոք գործ կանեն»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր