211652_close_icon
views-count1207 դիտում article-date 16:41 27-04-2026

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կյանքի կոչվեց Հայաստանում և Սփյուռքում «Հոլիվուդ» անունով հայտնի Խաշթառակ գյուղ տանող կամրջի կառուցումը. Հայ կինոյի լեգենդները նույնպես կողջունեին կառավարության այս քայլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակում իրականացվել ճանապարհաշինության ոլորտում, ակնհայտ է։ Անզեն աչքով էլ երևում են այդ աշխատանքների դրական արդյունքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարիներ առաջ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ բնակավայրի կամուրջը Աղստև գետի վարարման պատճառով կարելի է ասել հավասարվել էր զրոյի։ Կառավարությունը ժամանակավոր մեկ այլ կամուրջ էր կառուցել, սակայն գետի հերթական վարարման պատճառով դա էլ դարձել էր ոչ շահագործելի, նույնիսկ՝ վտանգավոր։

Գյուղի, որը թե Հայաստանում, թե սփյուռքում հայտնի է «Հայկական Հոլիվուդ» անունով, մարզկենտրոնի հետ կապող ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, քանի որ չկար կամուրջ և դաշտերի միջով էին ավտոմեքենաները երթևեկում։

Կառավարությունը մեծ օգնություն ցուցաբերեց խաշթառակցիներին և խոշոր չափի ֆինանսական ներդրումից հետո որոշվեց, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Խաշթառակ գյուղ տանող հատվածում պիտի կառուցվի նոր կամուրջ, որը պետք է գետից բավականին բարձր լինի և երթևեկությունը լինի երկկողմանի, և երկկողմանի ունենա նաև հետիոտների համար անցման գոտիներ։ Եվ ահա ամիսներ շարունակ ճանապարհաշինարարները կառուցեցին խաշթառակցիների համար երկար սպասված կամուրջը ու արդեն մի քանի օր է այն գյուղը կապում է մարզկենտրոնի հետ։

Այսօր՝ ապրիլի 27-ին, խաշթառակցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում կառավարությանը, որ վերջապես այնպիսի կամուրջ կառուցեց, որը անվտանգ երթևեկություն կապահովի. «Նախկինում անգամ երկու ավտոմեքենա չէին կարողանում երթևեկեին, դե բեռնատարների մասին էլ խոսք չկա, մի բեռնատարը հազիվ էր անցնում։ Իսկ հիմա տեսնում եք ինչ ընտիր ու որակյալ կամուրջ ունենք արդեն։ Էս մեր «Հոլիվուդը» նորից կծաղկի և դա առաջին հերթին որ ունեցանք նման կամուրջ։ Բայց կխնդրենք, որպեսզի կամրջի կահավորումը և հարևանությամբ արտաքին լուսավորության հարցերը արագ կլուծվեն։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում պատասխանատուներին ու ճանապարհաշինարարներին՝ այս լավ գործը կյանքի կոչելու համար»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր