211652_close_icon
views-count40302 դիտում article-date 19:24 02-08-2020

Արտառոց դեպք Երևանում. բժշկական հանդերձանքով 2 հոգի գողության նպատակով ներխուժել են Միքայելյանի անվան հիվանդանոց, որի աշխատակիցների զգոնության շնորհիվ չեն հասցրել կատարել իրենց չար գործը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն: Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել: Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր