211652_close_icon
views-count895 դիտում article-date 13:34 27-09-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ պարեկներին ու քաղաքացիներին հաջողվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ բռնել գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին․ նրան տեղափոխել են կենդանաբանական այգի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ ավտոմեքենաները, շրջանցելով կարապը  շրջում է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար գումարտակի հրամանատար Դ․ Նիկողոսյանի հանձնարարականով երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, և թե ինչպես է կարողացել «Թաթա» անունով կարապը դուրս գալ ազատավանդակից, դա պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանի որ հենց քաղաքապետարանի իրավասության տակ է գտնվում կենդանաբանական այգին, իսկ եթե պարեկներն ու քաղաքացիներն էլ ճիշտ չկողմնորոշվեին, հնարավոր էր կարապը, որի արժեքը գնահատվում է մոտ 1500 ԱՄՆ դոլար, ընկներ ավտոմեքենայի տակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր