211652_close_icon
views-count1393 դիտում article-date 12:58 20-01-2025

Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով որ նրանց կվերացնի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ ըստ թանգարանի աշխատակիցների՝ այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են թանգարան ներխուժած քաղաքացու ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր