211652_close_icon
views-count3007 դիտում article-date 15:33 04-03-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Գենացվալե» պանդոկի ղեկավարը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մի տղամարդ ալկոհոլի ազդեցության տակ կատարել է պատվերներ, որի ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել հյուրերի և աշխատակիցների հասցեին և հրաժարվել է վճարել պատվերի գումարը

Փետրվարի 20-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սևակ Ս․-ն և հայտնել, որ ժամը 15։50-ի սահմաններում Պարոնյան 1 հասցեում գործող «Գենացվալե» պանդոկ է եկել մի քաղաքացի, ով ալկոհոլի ազդեցության տակ կատարել է պատվերներ և որի ընթացքում դրսևորել ոչ ադեկվատ պահվածք և հայհոյանքներ է հնչեցրել հյուրերի և աշխատակիցների հասցեին, որից հետո հրաժարվել է վճարել պատվերի գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սևակ Ս․-ն «Գենացվալե» պանդոկի ղեկավարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր