ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի այցից հետո Ուջան գյուղում սկսվեց վարորդների համար պատուհաս դարձած մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը. աշխատանքներին հետևում են Աշտարակի քաղաքապետն ու Ուջանի վարչական ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ներկայացրել է Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ուջան բնակավայրի բնակիչների խնդրանքը, ովքեր պահանջում էին, որպեսզի կառավարությունն իր բռնած լավ գործը ավարտին հասցներ, որը կապված էր Ուջան գյուղի գլխավոր փողոցի մի քանի կիլոմետր ճանապարհի բարեկարգման աշխատանքների հետ, որը մնացել էր անավարտ, ինչի պատճառով էլ երեխաները դպրոց էին գնում խորդուբորդ ու փոշոտ ճանապարհով, իսկ վարորդներն էլ վնասում էին ավտոմեքենաները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից օրեր անց գյուղ են ժամանում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» պատասխանատուները։ Տեղում խնդրին ծանոթանալով՝ Դ. Խուդաթյանի հանձնարարականով ճանապարհն սպասարկող ընկերությունը, որը «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն է, հանձն է առնում օրերի ընթացքում սկսել ճանապարհի հիմնանորոգման կիսատ թողած աշխատանքը։
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանի, Ուջանի վարչական ղեկավար Գրիգոր Հարությունյանի մասնակցությամբ «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն սկսել է ճանապարհի ասֆալտապատումը և երեկ արդեն պետք է մոտ 1.5-2 կիլոմետրանոց ճանապարհը ասֆալտապատվեր, որից հետո սկսվելու էր մյուս հատվածում բիտումի լցման, եզրաքարերի տեղադրման, ապա ասֆալտապատման աշխատանքները։
Ողջ ընթացքում տեղում ճանապարհաշինարարների աշխատանքին հետևում էր Ուջանի վարչական ղեկավար Գրիգոր Հարությունյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրի բնակիչներից ահազանգեր էինք ստանում, ովքեր արդարացիորեն իրենց պահանջն էին ներկայացնում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ եթե ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ լավ գործը սկսել էին ու այն ավարտին չէին հասցրել, վատ կարծիք էր ձևավորվում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ։
Բնակիչները նշել էին, որ կառավարության ֆինանսավորմամբ Ուջան գյուղի գլխավոր փողոցի մոտ 800 մետր հատված ճանապարհն ասֆալտապատվել էր, սակայն մոտ 2-3 կիլոմետրանոց ճանապարհը, որը տանում էր նաև դեպի դպրոց ու մանկապարտեզ, անավարտ էր մնացել. «Ամռան այս տապին երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք ուղեկցում փոշու, իսկ անձրևային եղանակին՝ ցեխի միջով։ Խնդրում ենք կառավարությանը, Արագածոտնի մարզպետարանին, Աշտարակի քաղաքապետարանին, որպեսզի իրենց բռնած լավ գործը ավարտին հասցնեն և ասֆալտապատեն ճանապարհը»։
Ճանապարհ, որի անբարեկարգ լինելու պատճառով ավտոմեքենաներ էին ջարդվում, նույնիսկ ավտոմեքենաները փոսերից փախցնելու պատճառով եղել էին ավտովթարներ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի