211652_close_icon
views-count1588 դիտում article-date 11:42 27-09-2026

ԱԺ նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող՝ Դավիթաշենում գործող «Reebok Sports Club Armenia» կենտրոնից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը 1 ամիս անց գիտակցության չգալով մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Անի Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 3-ին Դավթաշենում հայտնի՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող՝ Դավիթաշենում գործող Reebok Sports Club Armenia կենտրոնի, ով նույն օրը նշված կենտրոնում անզգուշաբար ընկել էր լողավազանի մեջ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 25 բժիշկների հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի «Reebok Sports Club Armenia» կենտրոնից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ տեղափոխվածը մոտ 20-25 տարեկան աղջիկ էր, ով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։

Դավիթաշենի ոստիկանները պարզել էին, որ  նա հիվանդանոց էր տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող՝ Դավիթաշենում գործող Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։

Դավթաշենի բաժնի պետ Զ. Ավդիշոևի հանձնարարականով բաժնի պետի տեղակալ Մխիթար Խաչատրյանն արդեն համայնքային ոստիկանների հետ անհրաժեշտ աշխատանքներ էին իրականացնում՝ պարզելու նրա ինքնությունը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր