Երևանում 59-ամյա կինը իր պայուսակը, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկեղեն, մոռացել էր կանգառում, կարճ ժամանակ անց հայտնաբերել, որ այն չկա․ մինչ Շենգավիթի ոստիկանները աշխատանքներ էին կատարում, պայուսակը՝ ողջ պարունակությամբ, քաղաքացին վերադարձրեց տիրոջը
Սեպտեմբերի 15-ին մարդկային բարձր հատկանիշներով աչքի ընկնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն ահազանգում է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնում, որ մի կին, ով հավանաբար պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, եկել էին իրենց տուն և հայտնել, որ պայուսակը գտել է և այն վերադարձրել է իրեն, որտեղ էլ պարզվել է, որ պայուսակից ոչինչ չի պակասել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։