211652_close_icon

Աշխատակիցների զգոնության շնորհիվ կանխվել է փաթեթի փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5920 դիտում article-date 20:20 12-10-2019
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա են եղել 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ, թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 32,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ 10,4 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր