211652_close_icon
views-count667 դիտում article-date 20:45 28-09-2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտահաղացմամբ Պարեկային ծառայության բոլոր անշարժ հենակետերում տեղադրվելու է եռագույն դրոշ. ՊԾ Կոտայքի գումարտակի հրամանատարի գլխավորությամբ՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ բարձրացվեց եռագույնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության բոլոր անշարժ հենակետում, այդ թվում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստում», ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ տեղադրվեց եռագույն դրոշը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սա առաջին դեպքն է, որ անշարժ հենակետերի մոտ տեղադրվում է եռագույնը, ու գումարտակի հրամանատարի մտահղացմամբ նաև սարքվել է հատուկ պատվանդան՝ իր լեդ լույսերով, որպեսզի եռագույնը տեսանելի լինի անգամ գիշերային ժամերին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր