ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Երասխ ավտոճանապարհին գործող որոշ գազալցակայանների աշխատակիցներ, հիմնականում մութ ժամերին, փողոցն անցնում են հետիոտնի համար չնախատեսված վայրով ու պատուհաս դառնում վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետությունում վրաերթերը, այդ թվում մահվան ելքով, մեծ մասամբ տեղի են ունենում հետիոտների մեղավորությամբ, ու դրա պատճառը նաև մայրուղիներում բացակայող արտաքին լուսավորություն է։
Երևան-Երասխ ավտոճանապարհի տարբեր հատվածներում գործում են գազալցակայաններ, ու երբեմն գազալցակայանների աշխատակիցները հենց իրենք են ճանապարհն անցնում հետիոտնի համար չնախատեսված վայրով, ինչը վտանգ է ստեղծում ոչ միայն իրենց, այլ նաև վարորդների համար։
Օրերս Երևան-Երասխ ավտոճանապարհին վարորդը հրաշքով է փրկվել, երբ գազալցակայանի աշխատակիցը ճանապարհը փորձել է անցնել հետիոտնի համար չթույլատրելի հատվածով ու մութ ժամին հայտնվել ավտոմեքենայի առջև։ Բարեբախտաբար, վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ «անկոչ հյուրից»։
Կարելի է գազալցակայանների տնօրեններին հորդորել, որպեսզի իրենց աշխատակիցներին հուշեն, որ նման քայլը հղի է վտանգներով, ու ամեն անգամ չէ, որ «պապը կարող է փլավ ուտել»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևան-Երասխ ավտոճանապարհին գործող գազալցակայաններից մեկի աշխատակիցը հետիոտնի համար չնախատեսված վայրում հայտնվում ավտոմեքենայի առջև։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։